Aysor.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը զանգել է որևէ մեկին՝ իր խնդիրները ներկայացնելու. թող ներկայացնի։ Եթե Արցախյան հակամարտության մյուս երկու կողմերը այդ խնդիրներին չեն տիրապետում, այդ երկուսի հետ չի խոսելու, նրանց մոտեցումները չի կիսելու, որևէ բան չի փոխվելու, Aysor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի խորհրդականի թվիթերյան գրառմանը, որով վերջինս տեղեկացնում է, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է Արցախի հիմնախնդրի կարգավորման հեռանկարը։

Հիշեցնենք, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան օրերս հեռախոսազրույց էր ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես վերջինս տեղեկացրել էր ֆեյսբուքի իր էջում, Բոլթոնի հետ զրույցի ընթացքում Արցախյան հիմնախնդրին անդրադարձ չի կատարվել։

Քաղաքագետից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ կարելի՞ է ենթադրել, որ Միացյալ Նահանգներն այլևս հարկ չի համարում հարցը քննարկել հայկական կողմի հետ։

Թևան Պողոսյանը նախ նշեց՝ չգիտի՝ հարցին հումորով, թե լուրջ պատասխանել։ Այնուամենայնիվ, հարցին նախ հումորային պատասխան տվեց.

«Երևի հասկացել են, որ Ադրբեջանը պետք է գնա զիջումների, զանգում, խնդրում է՝ «ախպեր ջան, դե զիջի էլի էդ ամեն ինչը»։ Իսկ եթե լուրջ, Արցախյան հակամարտությունով զբաղվող միակ լեգիտիմ ինստիտուտը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Միացյալ Նահանգները, իր շահերից դրդված, փորձում է գործողություններ կատարել։ Ամերիկան ու Ադրբեջանն ունեն հարաբերություններ», - ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել