Բաղադրիչներ
- կարտոֆիլ
- ձու
- թթվասեր
- պանիր քերած
- սոխ կանաչ
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լվանալ, չորացնել, առանց կեղևազրկելու վրան քսել ձիթայուղ և դնել 220 աստիճան տաքացրած ջեռոցը 40-50 րոպեով: Կարտոֆիլը պետք է ամբողջովին եփվի:
Հեռացնել տաք կարտոֆիլի վրայի շերտը, զգուշությամբ հանել միջուկը:
Խառնել ձուն, թթվասերը, քերած պանրի կեսը, կտրատած կանաչ սոխը, համեմել աղ և պղպեղով, այնուհետև ավելացնել կարտոֆիլի միջուկը և լավ խառնել:
Լցոնել կարտոֆիլը ստացված միջուկով, վրան շաղ տալ քերած պանիրը և տեղափոխել ջեռոց 10-15 րոպեով:

Նյութի աղբյուր՝ https://www.cooks.am/սերուցքային-կարտոֆիլ/?fbclid=IwAR09qAuVbqSQiwDtUkPC37mP_ysxIZ2wwbO68KWc3XBeRYT11Bcmc-bLqSo
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել