Բանգլադեշում կարողների գործադուլի հետևանքով ջինսե հագուստը կարող է անհետանալ այնպիսի խանութների տեսականուց, ինչպիսիք են Zara, Mango և H & M: Այս մասին հաղորդում է Fashion United-ը:

Հազարավոր կանայք բողոքում են ցածր աշխատավարձի և ծանր աշխատանքային պայմանների դեմ: Բանգլադեշում կարի ֆաբրիկաներում, որտեղ կանանց հետ աշխատում են նաև 5-17 տարեկան երեխաներ, աշխատանքը սկսվում է 7.30-ին և ավարտվում ուշ գիշերին: 2018թ.-ին նման ֆաբրիկաներում նվազագույն աշխատավարձը կազմել է 63 դոլար, իսկ դեկտեմբերին հասել է 95 դոլարի:

Image result for Дешевые джинсы

Մասնագետների կարծիքով, գործադուլը կարող է հանգեցնել ջինսե հագուստի մատակարարման խափանմանը ամբողջ աշխարհում, քանի որ խոշորագույն մանրածախ առևտրով զբաղվողները հենց Բանգլադեշում են պատրաստում այդ կտորից կարված հագուստի հավաքածուները:

Image result for Дешевые джинсы

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել