Ասել եմ ու կասեմ․ մենք այլևս պետք է մեր հայացքն ամբողջությամբ ուղղենք ՏՏ ոլորտին և այն բերենք բանակ, ավելի կոնկրետ՝ առաջնագիծ: Թվում է, թե անիրատես բան եմ ասում, բայց հավատացած եղեք, որ կարող ենք անել, կարող ենք թե՛ ժամկետային, թե՛ պայմանագրային զինծառայողների քանակը կրճատել դիրքում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդմամբ: Չբացելով փակագծերը՝ ասեմ, որ մենք այսօր ունենք փորձ, որը կիրառվում է, և այն իր արդյունքներով մեզ ուղղակի ապշեցնում է: Մեր դիրքերն առավել անվտանգ և ապահով կլինեն, բանակն էլ այլևս մարտական հերթապահության ժամանակ մարդկային կորուստներ չի տա...

Հուսամ՝ կտեսնեմ այն օրը, որ օրենսդրորեն ենք անցում կատարելու: Պատրաստ եմ փորձովս, առաջարկություններովս օգտակար լինել, միայն թե այն ՊԱՇՏՈՆԱՊԵՍ մտցնենք բանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել