Անգլիական թագավորական ընտանիքը պարտավոր է որոշ կանոններ պահպանել։ Այդ կանոնները նշում են, թե ինչպես պետք է հագնվել, ինչպես պետք է շփվել և ինչ չպետք է անել թագի հեղինակությունը չվարկաբեկելու համար։ Սակայն իրականում այդ կանոնները ոչ միշտ են պահպանվում։

Խորհուրդ տալ կառավարությանը

Թագավորական տան անդամները պարտավոր են քաղաքականությանը վերաբերող բոլոր հարցերում չեզոք լինել և կարծիք չհայտնել դրանց մասին, սակայն որոշ դեպքերում դժվար է դիմադրել էմոցիաներին։ Օրինակ՝ 2005 թվականին արքայազն Չարլզը 27 նամակ է ուղարկել կառավարության անդամներին, որտեղ քննադատել է Իրաքի պատերազմը և մի շարք այլ հարցերին վերաբերող օրենքներ։ Սա բավականին մեծ աղմուկ էր բարձրացրել, և անգամ մամուլը գրել էր «օրենքի խախտման» մասին։

Սուրբ Ծննդի տոնակատարության ժամանակ կողմնակի մարդկանց հրավեր

Սանդրիգեմ թագավորական նստավայրում Սուրբ Ծնունդը նշելու ժամանակ կողմնակի մարդկանց մուտքը հյուրասենյակ արգելվում է, սակայն թագուհին շեֆ խոհարարի համար միշտ բացառություններ է անում։ Վերջինս ղեկավարում է Սուրբ Ծննդյան ընթրիքը։

Նրան հրավիրում են տոնակատարությանը մասնակցելու, և թագուհին անձամբ մեկ բաժակ վիսկի է հյուրասիրում նրան։ Ասում են, որ շեֆ խոհարարները սիրում են այս ավանդույթը, քանի որ այն նրանց թույլ է տալիս լինել թագավորական ընտանիքին մոտ։

Հասարակական վայրերում բիկինի կրել

Այս կանոնն առաջինը խախտել է արքայադուստր Դիանան, երբ նրա պաշտոնական լուսանկարները հայտնվեցին թերթերի էջերին։ Ընտանիքի այլ անդամներ չեն նկատվել այս կանոնը խախտելիս։ Քեյթը և Մեգանը նույնպես փորձում են պահպանել այս սկզբունքը։

Ոտքը ոտքին գցել

Թագավորական էթիկետը պարտավոր է սովորեցնել, թե ինչպես է պետք կանգնել, նստել և այլն։ Եթե կինը թագավորական ընտանիքից է, ապա ոտքերը պարտադիր պետք է լինեն «ծնկները միասին» դիրքում։

Իսկ ահա ոտքը ոտքին գցելն արգելվում է, սակայն այս շարժումն անընդհատ կառավարելը շատ դժվար է, այդ պատճառով այն հաճախ խախտվում է։ Միայն թագուհին է խստորեն հետևում այս ավանդույթին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել