Armenpress.am-ը գրում է.

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը բարձր է գնահատել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները:

«Հիանալի հանդիպում ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք քննարկեցինք հարևանության իրավիճակը: 2019-ին լրանում է Արևելյան գործընկերության 10 տարին: Ես հատկապես շնորհակալ եմ հոբելյանական միջոցառումներին Հայաստանի ակտիվ մասնակցության համար»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հանը և լուսանկարներ հրապարակել հանդիպումից:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել