Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում իր դիրքորոշումը չի փոխել. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքով` խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին հունվարի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշողը ԼՂ ժողովուրդն է: Մենք ունենք վճռականություն՝ պաշտպանելու թե Լեռնային Ղարաբաղը, թե Հայաստանը: Մենք գիտենք մեր կարողությունները, բայց ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել այդ գործընթացը»,- ասաց Մնացականյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է, որ փետրվարին կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում հանդիպում տեղի ունենա իր և իր գործընկերոջ կամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահի միջև, Մնացականյանը նշեց, որ այդ հարցի և անվտանգության համաժողովին Փաշինյանի մասնակցության վերաբերյալ ոչինչ որոշված չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել