Panorama.am-ը գրում է.

Կոմիտասի 150-ամյակի առիթով ողջ տարվա ընթացքում Հայաստանում և արտերկրում կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ՝ համեգներ, փառատոներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ, հոբելյանական հրատարակություններ, կթողարկվեն ձայնասկավառակներ։

«Բոլոր միջոցառումների նպատակը լինելու է նորովի ներկայացնել մեծագույն մտավորականի ստեղծագործական ժառանգությունը և հասարակական գործունեությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց մշակույթի նախարարի պարտանությունների կատարող Նազենի Ղարիբյանը։

Ասուլիսին ներկա երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանն ասաց, որ միջոցառումների ընթացքում ներկայացվելու են Կոմիտասի գործունեության բոլոր դաշտերը, մասնավորապես կոմպոզիտոր և երաժշտաազգագրագետ, երաժշտագետ, երգիչ, հրապարակախոս, երաժշտական-հասարակական  գործիչ,  բանաստեղծ։

«Նախագիծը կազմելիս շեշտը դրված է այնպես, որ Կոմիտասը չներկայանա սոսկ թանգարանային էկսպոնանտ։ Նրա ժառանգությունը սոսկ պատմական նշանակությամբ չէ, որ պետք է երևա։ Կենդանի, շնչող մշակութային արժեք է, որի ճյուղավորումները, շառավիղներն այսօր էլ երևալու են, այսօր էլ կան»,- նշեց նա։

Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ասաց, որ միջոցառումների մեկնարկը կտրվի պետական և եկեղեցական ամենաբարձր մակարդակով՝ վարդապետի շիրիմին այցով, հոգեհանգստյան կարգով և հանդիսավոր միջոցառմամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել