Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները համարվում են ամենանվիրված, կրքոտ տղամարդիկ:

Տղամարդ Այծեղջյուրները հակասական են: Նրանք հավանության և ջերմ խոսքերի կարիք ունեն, բայց վախենում են շատ նուրբ երևալ, այդ պատճառով հաճախ են անմատչելի պատեր կառուցում իրենց շուրջ:

Բայց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները մինչև կյանքի վերջը նվիրվում են կնոջը, ով կարողանում է հաղթահարել այդ պատերն ու հասնել իր սրտին: Այդ դեպքում Այծեղջյուրները կանեն հնարավոր ամեն բան՝ նրան երջանկացնելու համար:

Այծեղջյուրների համար սերը հակասական զգացմունքների պայքար է, ուր զգացմունքները հերթով գերիշխում են միմյանց: Առաջին հայացքից Այծեղջյուրները սառնասիրտ ու անվրդով են թվում, ինչի հետևանքով հաճախ են վախեցնում կանանց, չեզոքացնում նրանց հետաքրքրությունը:

Ընդ որում՝ այդպիսի տպավորություն գործելը դուր է գալիս Այծեղջյուրներին. այդ դեպքում ոչ ոք անիմաստ չի անհանգստացնի իրենց: Կենդանակերպի այս նշանի տղամարդ ներկայացուցիչները հրաշալիորեն տարբերում են խորը զգացմունքներն ու տարվածությունը, հոգու խորքում իդեալականացնում են զգացմունքները:

Նրանք հավատում են սիրո գոյությանը, բայց չեն շտապում որոնել: Նախընտրում են սառնասիրտ մարդու դիմակ կրել, որի նպատակն է թաքցնել բոլոր զգացմունքները: Այո՛, տղամարդ Այծեղջյուրները կարողանում են իրականություն դարձնել սիրելի կնոջ երազանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել