Մեկնարկել է Երևանի քաղաքի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում տասը հարց է: Ներկայացված է ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունած «Երևանի զարգացման 2018-2022 թվականների հնգամյա ծրագրի հաստատման մասին» որոշումը:

Կքննարկվի Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը փոփոխությունների ենթարկելու» նախագիծը:

Ներկայացված են նաև «Արաբկիր-սերվիս», «Հողի և ունեցվածքի գործառնություններ» փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու մասին որոշման նախագծերը:

Կքննարկվի կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու, այդ թվում՝ նաև «Էլիտ Պլազա» փակ բաժնետիրական ընկերությանը, «Ամերիա» փակ բաժնետիրական ընկերությանը, քաղաքացիներ՝ Լևոն Բարդակջյանին, Սարգիս Կարապետյանին, Իգոր Խաչատուրովին ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել