Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հայտնի կոչը վերաբերում է հակամարտող բոլոր կողմերին, բայց, չգիտես ինչու, խաղաղության պատրաստում են միայն Հայաստանի ժողովրդին:
Իսկ ի՞նչ է անում այդ ուղղությամբ Ադրբեջանը:

Ադրբեջանական ժողովրդին խաղաղության պատրաստելու ուղղությամբ ամենաճիշտ քայլը կլիներ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտելն ու բանտարկելը` որպես հայատյացությունը պետականորեն դատապարտող ժեստ:

Կգնա՞ դրան Ալիևը։ Չեմ կարծում, քանի որ Ադրբեջանում խաղաղության փոխարեն պատրաստվում են ՊԱՏԵՐԱԶՄԻ, ինչը Հայաստանում արդեն որակվում է «կատաստրոֆա»:

Կատասրոֆան պատերազմը չէ, մենք արդեն անցել ենք այդ կատաստրոֆայի միջով և հաղթել ենք:

Իրական կատաստրոֆան կլինի հաղթած պետությանն ու բանակին պարտադրված խաղաղությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել