Armsport.am-ը գրում է.

«Մոնակոյի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը կարող է լքել ակումբը: Այս մասին հաղորդում է Niewsblad-ը:

Թիմի գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը կիսապաշտպանի հետ հույսեր չի կապում: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ տրանսֆերով հետաքրքրված են «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Միլանը»:

Ավելի վաղ հաղորդվում էր «Մոնակոյի»՝ Տիլեմանսին «Լեսթերի» պորտուգալացի կիսապաշտպան Ադրիեն Սիլվայի հետ փոխանակելու ցանկության մասին:

Ըստ մեկ այլ տեղեկության՝ բելգիացին, որը Թիերի Անրիի որոշմամբ տեղափոխվել էր երկրորդ թիմ, առաջարկվել էր «Զենիթին»:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա Տիլեմանսը մասնակցել է Լիգա 1-ի 20 խաղի, դարձել է 5 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել