Panorama.am-ը գրում է.

Այս անգամ Դաշնակցությունը որոշեց իր ընդհանուր ժողովն անցկացնել Արցախում, ինչը լուրջ խորհուրդ և իմաստ ունի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հ.Յ.Դ. Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր ժողովի ժամանակ քննարկված հարցերին, հիմնական որոշումներին և կուսակցության առաջիկա գործունեությանը:

Նրա խոսքով՝ այսօր ազգային հիմնական օրակարգային հարցը Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումն է. «Դաշնակցության հանձնառությունն այդ հարցում եղել է միշտ հետևողական։ Մեր ընդհանուր ժողովի ամբողջ ընթացքը փաստեց նաև այն, որ Դաշնակցությունը համաշխարհային իր կառույցով ներկա է Արցախում, կանգնած է նրա կողքին»։

Ռուստամյանը նշեց նաև, որ ընդհանուր ժողովի արդյունքները եկան փարատելու բոլոր այն մտայնությունները, կասկածները, թե իբր Դաշնակցությունը տարբեր շերտեր ունի, թե իբր ղեկավարության ու շարքերի մեջ կան տարաձայնություններ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել