Հայաստանում 65 տարեկան հասակում մահացել է ՀԱՀԳԲ մարտիկ Վարուժան Կարապետյանը, տեղեկացնում է «Արեւելք» պարբերականը:

Վարուժան Կարապետյանը 80-ականների սկզբին ղեկավարել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի Ֆրանսիայի շրջանի մարմինը։ 1983 թվականին Փարիզի Օռլի օդանավակայանում տեղի ունեցած պայթյունից հետո նա ձերբակալվել է եւ դատապարտվել ցմահ ազատազրկման:

Բանտարկությունից 17 տարի անց եւ հայկական կողմի դիմումներին ընդառաջելով պաշտոնական Փարիզն ազատ է արձակել նրան (2011), եւ նա տեղափոխվել է Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել