«Պարզվում է՝ օրերս աշխատանքա­յին այցով Մոսկվա այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլո­րի համար ժամանակ գտել է՝ հանդիպե­լու, բացի հայ համայնքից, որոնք հա­վաքվել էին ՌԴ-ում ՀՀ դեսպանատան առաջ ու պահանջել հանդիպում նրա հետ: Ռուսաստանի հայերն անգամ նամակ են փոխանցել դեսպանատուն՝ ուղղված Ն. Փաշինյանին, քանի որ լուրջ խնդրի առաջ են կանգնել:

ՌԴ-ում նոր օրենքի կիրառման համաձայն՝ այն երկրների վարորդական իրավուն­քով, որտեղ ռուսերենը չունի պետա­կան լեզվի կարգավիճակ, անգամ եթե երկիրը ներառված է ԵԱՏՄ կազմում, աշխատանքային միգրանտներն իրա­վունք չունեն որպես վարորդ ծավալել եկամուտ հետապնդող գործունեու­թյուն: Հանդիպումը Ն. Փաշինյանի հետ, իհարկե, այդպես էլ չի կայացել, սակայն ռուսաստանաբնակ հայերին առավել վրդովվեցրել է այն, որ իրենց հետ հանդիպման համար ժամանակ չգտած Ն. Փաշինյանը մեծ հաճույքով հանդիպել ու առանձնազրույց է ունե­ցել «Նոր Ռուսաստան» շարժման ղե­կավար, պրոադրբեջանական ռուս քա­ղաքագետ Նիկիտա Իսաևի հետ՝ մի մարդու, որը մշտապես աչքի է ընկել իր հակահայկական դրսևորումներով: 

Ընդ որում, ուշագրավ է այն, որ հան­դիպման մասին Ն. Իսաևը սոցցանցում մեծ ոգևորությամբ գրառում է կատարել ու ջերմ խոսքեր շռայլել: Թե ինչո՞ւ է այդքան շոյված պրոադրբեջա­նական փորձագետը Ն. Փաշինյանի հետ հանդիպումից, դժվար է ասել, սա­կայն առնվազն մտահոգվելու տեղիք է տալիս»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել