Operativ.am-ը գրում է.

Դանիայում սկսել են Գերմանիայի հետ սահմանին ցանկապատի կառուցման աշխատանքները՝ այդ երկրից դեպի Դանիա շարժվող վարազների «ներգաղթը» վերահսկելու համար, այս մասին հաղորդում է BBC-ն:

Բանն այն է, որ Բելգիայում սատկած երկու վարազի մոտ հայտնաբերված աֆրիկյան ժանտախտը կարող է հարվածել նաև Դանիայում խոզաբուծության բնագավառին: Եթե հիվանդությունը տարածում գտնի, Դանիայից խոզի մսի արտահանման հարցը կարող է լուրջ սպառնալիքների առաջ կանգնել:

Նշվում է, որ խոզերի աֆրիկյան ժանտախտը անվնաս է մարդկանց համար, սակայն մահացու է թե՛ վայրի, թե՛ տնային խոզերի համար:

Դանիայի շրջակա միջավայրի և արդյունաբերության նախարար Յակոբ Էլլեմանը Ենսենը նշել է, որ իրենք պատրաստվում են անել հնարավոր ամեն ինչ, որ ժանտախտը չներթափանցի Դանիայի տարածք:

Հայտնի է, որ Դանիան տարեկան բուծում է մոտ 28 մլն խոզ, իսկ խոզաբուծությունը շուրջ 4,6 մլրդ դոլարի եկամուտ է բերում այդ երկրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել