Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները 16 000 աղբյուրների վերլուծությունների հիման վրա եզրակացրել են, որ արհեստական ինտելեկտի զարգացման մեջ խոշոր առաջընթաց չի լինի։ Նեյրոցանցերն այդպես էլ չեն սովորել մտածել՝ փոխանցում է Planet Today-ը։
Հետազոտողներն ուսումնասիրել են «արհեստական ինտելեկտ» որոնումով վերջին 25 տարվա հոդվածները՝ հաշվի առնելով հիմնական բառերի գործածության հաճախականությունը և դրանց օգտագործման ամսաթվերը։ Պարզվել է, որ երկուհազարականների կեսերից նեյրոցանցերի հանդեպ փորձագետների հետաքրքրությունը կտրուկ նվազել է։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ դժվարություններ կառաջանան արհեստական ինտելեկտի հետ կապված նոր աշխատանքներում ալգորիթմներ ստեղծելու հարցում։
Մասնագետների կանխատեսումներով՝ առաջիկա տարիներին գիտնականները կզբաղվեն մեխանիկական ուսուցման հետ կապված ուսումնասիրություններով։ Այն արդեն դուրս է մղում արհեստական ինտելեկտը։