Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 1 կգ
- հավի ֆիլե (խաշած) - 200 գ
- սունկ շամպինիոն - 200 գ
- բրինձ - 200 գ
- ձու - 6 հատ (խաշած) + 1 դեղնուց
- սոխ - 1 հատ
- ձիթայուղ - 100գ
- նրբաբլիթ - 15 հատ (պատրաստի)
- սոուս բեշամել - 200 մլ
Պատրաստման եղանակը
Կտրատում ենք սոխն ու սունկը և տապակում ձիթայուղի մեջ:
Խաշում ենք բրինձը և թողնում, որ սառչի:
Բզկտում ենք խաշած հավի միսը և խառնում սոուս բեշամելի հետ:
Պատրաստի խմորը բաժանում ենք երկու մասի՝ մեծ և փոքր: Մեծ մասը դնում ենք ձևամանի մեջ, ապա վրան դնում ենք 2-3 նրբաբլիթ, վրան լցնում խաշած բրինձը, կրկին վրան դնում ենք 2-3 նրբաբլիթ ու վրա լցնում ենք մանր կտրատված խաշած ձուն:

Ծածկում ենք խաշած ձվի շերտը 2-3 նրբաբլիթով, ապա վրան լցնում ենք հավի միսը սոուսի հետ ու կրկին ծածկում 2-3 նրբաբլիթով: Ապա վրան լցնում ենք տապակած բանջարեղենները, ծածկում 2-3 նրբաբլիթով և փակում ենք կարկանդակը խմորի փոքր մասով:
Կարկանդակի երեսը քսում ենք հարած դեղնուցը, ծակծկում պատառաքաղով մի քանի տեղից և դնում ջեռոցը 30 րոպեով 180 աստիճանում:
Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից և մատուցում:
Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից և մատուցում:
Համեղ և կշտացնող կուլեբյական կարող է դառնալ ընթրիքի ալտերնատիվ տարբերակը: Այն համեղ է և՛ տաք, և՛ սառը վիճակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել