Yerkir.am-ը գրում է.

Այսօր լրագրողները փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվել են, թե ինչու՞ աշխատանքից հեռացվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

Տիգրան Ավինյանը նշեց, թե Արթուր Գրիգորյանը զբաղեցրել է  վարչական պաշտոն: Նրա խոսքով դա մի պաշտոն է, որը պահանջում է այդ ոլորտում փորձ:

«Մենք նպատակահարմար չենք համարել պարոն Գրիգորյանի պաշտոնավարումը, որովհետև չենք տեսել, որ իր պաշտոնավարումը համապատասխանում է այն պաշտոնին, որին ինքը նշանակված է, վարչական պաշտոնում անկողմնակալություն ու անաչառություն է պահանջվում, որպեսզի հստակ այդ բալանսը կարողանանք գտնել և լիազորությունների շրջանակից երբևէ դուրս չգաս»-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել