Armenpress.am-ը գրում է.

Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռազմակայանում օդային վարժանքների շրջանակում «Ալագյազ» կրակակետում հայտնաբերվել և ոչնչացվել է պայմանական թշնամին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

ՄԻԳ-29-ի օդաչուները կատարել են առաջադրանքը  ցածր հարթություններում:

ՄԻ-24Պ-ի և օդային հարձակման ՄԻ-8ՄՏՎ ուղղաթիռի օդաչուները կատարել են տեղային հետախուզում, բարձրադիր վայրերում պարզ և բարդ փորձարկման տարրեր բարդ ձմեռային պայմաններում:

Մարտական դասընթացների շրջանակում հակաօդային պաշտպանության համակարգի աշխատողները տարբեր տրամաչափերի 20-ից ավելի ռումբեր են նետել, նաև կրակել են թնդանոթներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել