Էվոլյուցիայի ժամանակ շատ տեակներ վերացել են, քանի որ չեն կարողացել հարմարվել նոր պայմաններին։ Այս գործընթացը բնական է և նորմալ է ընդունվում։ Մարդկությունը պատասխանատու է հարյուրավոր տեսակների անհետացման համար։ Կենդանիների մի մասին սպանել են հաճույքի համար, իսկ մյուս մասին էլ քշել են իրենց բնակության վայրից։ Հիմա գիտնականները որոշել են վերականգնել որոշ տեսակներ, որոնք վերացել են երկրագնդի երեսից։

Դոդո

Այս թռչունը վերացել է ծովագնացների պատճառով, ովքեր սիրահարվել էին նրա մսին։ Բնության մեջ այս թռչունը բնական թշնամի չի ունեցել։ Դոդոյի գոյության վերջին փաստն արձանագրվել է 400 տարի առաջ։ Վերջերս հայտնաբերվել է դոդոյի կմախք, որի վրա պահպանվել են ԴՆԹ նմուշներ։ Այս նմուշները բավական են դոդոյի կլոնավորելու համար։

Մորթեպատ ռնգեղջյուր

Այս կենդանին մամոնտի նմանակն է եղել։ Սառցե դարաշրջանի ժամանակ այս կենդանիները պատվել են մորթով, ինչը նրանց թույլ է տվել հանգիստ տանել սառնամանիքները։ Այս կենդանիների վերացման պատճառը կրկին մարդն է։ Քարե դարի որսորդներն ավարտին են հասցրել նրանց երկրային կյանքը։ Գիտնականները հուսով են, որ կարող են վերականգնել այս կենդանիներին՝ շնորհիվ Սիբիրում հայտնաբերված մնացորդների։

Էպիորնիս

Փիղ-թռչունն ուներ 3 մետր բարձրություն և 500 կգ քաշ։ Հնարավոր է, որ նրանք եղել են ջայլամների նախնիները։ Էպիորնիսներն ապրել են միայն Մադագասկարում։ Այս կենդանիները վերացել են մարդկանց ջանքերի շնորհիվ, ովքեր հավաքում էին նրանց ձվերը։ Ներկայումս փորձ է արվում վերականգնելու այս տեսակը։

Կվագի

Զեբրի այս տեսակի վերջին նմուշը սատկել է գազանանոցում 1883 թվականին։ Բնության մեջ վերջին ներկայացուցիչը անկել է ավելի վաղ՝ 1870 թվականին։ Հետաքրքիր գունավորման պատճառով կվագին որսորդների համար դարձել է որսի առաջնային զոհ։

Չինական գետային դելֆին

Դելֆինը զբաղեցրել էր ողջ Յանցզի գետը։ Եվ ինչպես հաճախ է լինում, այն դարձել էր տեղացի բնակիչների և հատկապես աղքատների գլխավոր զոհը։ 10 տարի առաջ գիտնականները հայտարարեցին, որ այս տեսակը վերացել է, սակայն անընդհատ հաղորդագրություններ էին գալիս, որ այն դեռևս ողջ է։ 2017 թվականից չինական գետային դելֆինն այլևս վերացող տեսակ չի համարվում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել