Yerkir.am-ը գրում է.

Սանկտ-Պետերբուրգի Պիսկարյովսկի պանթեոնում հունվարի 26-ին տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն նվիրված Լենինգրադի ֆաշիստական շրջափակումից ամբողջական ազատագրման  75-ամյակին:

Հանդիսավոր արարողությանը ծաղկեպսակ է դրվել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ:

Ծաղկեպսակներ են դրվել նաև ՌԴ Պետդումայի, Սահմանադրական դատարանի, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և այլ բարձրաստիճան այրերի կողմից:

Երեկոյան Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի «Կ-2» կառավարական ընդունելությունների տանը տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն նվիրված Լենինգրադի շրջափակման ամբողջական ազատագրման  75-ամյակին, ուր պաշտոնական ելույթներ ունեցան Սանկտ-Պետերբուրգի կառավարության ներկայացուցիչներ, ՌԴ-ն նահանգապետեր, դեսպաններ:

Սանկտ-Պետերբուրգի դիվանագիտական կորպուսի կողմից ելույթ է ունեցել Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Անդրադառնալով Լենինգրադի շրջափակման ճեղքման հերոսական էջերին` նա նշել է նաև հայության դերակատարության մասին, փաստելով, որ Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել են տասնյակ հազարավոր հայեր, որոնցից  հազարավորները զոհվել են: Նա նշել է, որ հայությունը հավերժացրել է Լենինգրադի հերոսներին՝ Երևանի Արաբկիր շրջանում 2 տարի առաջ տեղադրելով«Շրջափակված Լենինգրադի երեխաներին» գեղեցիկ հուշարձանը, իսկ անցյալ տարի Սանկտ-Պետերբուրգի հրապարակներից մեկում պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանի բարեգործությամբ տեղադրվեց հուշարձան նվիրված Լենինգրադի պաշպաններին: «Լենինգրադի պաշտպանները հաղթեցին, որովհետև նրանք պայքարում էին հանուն արդար գոյատևման, հանուն իրենց հայրենիքի հողի ու քաղաքի, հանուն իրենց պատմական մշակույթի ու հանուն իրենց արժանապատվության» —  իր ելույթում ասել է Հրայր Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել