Armdaily.am-ը գրում է.

Հայաստանի կառավարությունը հունվարի 24-ի նիստին որոշեց ռազմական կցորդ ուղարկել Ուկրաինա։ Կառավարությունը համոզված է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանատանը ռազմական կցորդի ներկայությունը նոր լիցք կհաղորդի հայ-ուկրաինական ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական կապերին, ինչպես նաև պաշտոնական ու այլ խողովակներով շրջանառվող ռազմաքաղաքական տեղեկատվության հավաքմանը: Armdaily.am-ի հետ զրույցում ՀՀ-ում Ուկրաինայի առաջին արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն նշեց, որ իր կարծիքով Ուկրաինայում ՀՀ դեսպանատանը ռազմական կլցորդ ուղարկելը կապված է Տիգրան Սեյրանյանի Կիևում ՀՀ նոր դեսպան նշանակման հետ։ «Որպես պրոֆեսիոնալ դիվանագետ նա, անշուշտ, շահագրգռված է լիարժեք դիվանագիտական առաքելության իրականացմաբ, այդ թվում` իր կազմում կազմված ռազմական կցորդի ներկայությամբ: Ցավոք սրտի, վերջին տարիներին Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան գործունեությունը, ինչպես նաև Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան գործունեությունը, հայ-ուկրաինական հարաբերությւոնների բնագավառում առանձնահատուկ ձեռքբերումներով աչքի չեն ընկել։ 2014թվականից հետո ես չեմ հիշում պաշտոնական հանդիպում ոչ միայն մեր երկրների ղեկավարների, այլև արտաքին գործերի նախարարների կամ այլ գերատեսչությունների ղեկավարների մակարդակով։ Փաստորեն, մեր երկրների միջև հարաբերությունները ինքնահոսի են թողնված։ Օրինակ դուք որևէ մամուլում չեք գտնի մեր երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների միջև շփումների մասին զեկույցներ: Քաղաքական ոլորտում փոխհարաբերությունները, ճգնաժամը նույնպես ազդել է առևտրի և տնտեսական գործունեության, մշակութային և հումանիտար շփումների վրա: Եվ սա է ներկայիս վիճակը Ուկրաինայի հայ-ուկրաինական հարաբերությունների խորը ավանդույթների, Ուկրաինայի գրեթե 500 հազար սփյուռքահայերի, մեր անկախ պետությունների ժամանակ փոխշահավետ առևտրի և տնտեսական համագործակցության հաջող օրինակների համատեքստում: Ինչպես ասում են՝ ցավալի է, բայց փաստ։ Կցանկանայի հավատալ, որ մեր երկրների ղեկավարները կգիտակցեն իրավիճակը բարելավելու անհրաժեշտությունը։ Երբ Դավոսում տեղի ունեցած համաժողովի ժամանակ տեսա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերմիկ զրույցն ու ձեռքսեղմումը, անկեղծ ասաց, մեջս հույս արթնացավ, որ մեր միջազգային հարաբերությունները կբարելավվեն։ Դրական ավանդույթներին միտված մի ազդանշան էլ, իմ կարծիքով, ՀՀ Ազգային ժողովի կողմից ներկայացված Ուկրաինայում ռազմական կցորդ նշանակելու որոշումն էր, որը համապատասխանում է առկա միջազգային փորձին։ Անձամբ ես ,կարծում եմ, որ Հայաստանը ճիշտ քայլ կատարեց, հատկապես այն պատճառով, որ Ուկրաինան վաղուց Երևանում իր դեսպանատանն ուներ ռազմական կցորդ։ Իրականում, նման որոշման մեջ տարօրինակ ոչինչ չկա: Ընդհակառակը, տարօրինակն այն է, որ երկար ժամանակ կցորդ նշանակված չէր։ Հատկապես այն ժամանակ, երբ Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունները սրվել էին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնագրավման, Դոնբասում իր զորքերի անխնա ներխուժման և բոլոր միջազգային նորմերի և համաձայնությունների բաց խախտման հետևանքով: Եթե մենք մի կողմ դնենք ռուսական ագրեսիայի բարոյական և իրավական կողմը, որը դատապարտվել է բոլոր առաջատար պետությունների կողմից, ապա այդ միջազգային ահաբեկչության դառը փորձը, որը համադրելի է միայն Հիտլերի Գերմանիայի գործողություններին Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, չի կարող անտեսվել մոտ ու հեռավոր հարևանների կողմից, ներառյալ Հայաստանի: Հիշեք Հեմինգուեյի մեջբերումը. «Մի հարցրու, թե ում համար է հնչում զանգը. այն հնչում է քեզ համար»:Երեկ Ռուսաստանի ագրեսիայի զոհ դարձավ անկախ Վրաստանը, այսօր Ուկրաինան, իսկ վաղը կարող է դառնալ հետխորհրդային որևէ երկիր: Ես ավելի քան համոզված եմ, որ Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մեծամասնությունը հետեւում և շարունակում է հետևել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առկա հակամարտությունների բոլոր շփումներին: Արդարության համար նշեմ, որ Հայաստանում մի շարք քաղաքական վերլուծաբաններ սերտորեն հետևում էին Ուկրաինայի և Ռուսաստանի առճակատման զարգացումներին, գրեթե, հենց առաջին օրերից: Ռուբեն Մեհրաբյանը և Ստեփան Գրիգորյանը իրենց հրապարակումները նվիրեցին այս թեմային եւ փորձեցին լուսաբանել, Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունների առանձնահատկությունները ներկայացրեց Սերգեյ Մինասյանը`«Հիբրիդային պատերազմ. Ուկրաինական ճգնաժամի դասերը»: Կարծում եմ, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան որակավորված ռազմական ներկայացուցչի նշանակմամբ այս թեման կդառնա նրա աշխատանքի հիմնական խնդիրներից մեկը: Նրա մասնագիտական հետաքրքրությունների մեկ այլ կողմը կարող է լինել Ուկրաինայի բանակի բարեփոխումը և այն ՆԱՏՕ-ի չափանիշներին հասցնելը: Յանուկովիչի տապալման ժամանակ, Ուկրաինայի Զինված ուժերը, ինչպես գիտեք, ըստ էության փլուզվեցին և զենքերը վաճառվեցին, ուստի ստիպված եղանք վերակառուցել բանակը, երկրի տնտեսական ներուժի 20 տոկոսը կորցնելու և Ռուսաստանի ու Դոնեցկի անջատողականների շարունակական ռազմական գործողությունների պայմաններում : Կարևորն այն է, որ կարճ ժամանակահատվածում զորքերի մեջ մշակվել և ներդրվել են նոր, ժամանակակից զենքեր, ռուսական բաղադրիչները փոխարինելու հարցը հաջողությամբ լուծվեց: Այլ կերպ ասած, ժամանակակից բանակը կառուցելու Ուկրաինայի փորձը կարող է շատ օգտակար լինել Հայաստանին, հիմնականում պայմանավորված ռազմական կցորդի գործունեությամբ: Պետք է նաև աշխատել մեր երկրների ռազմական ստորաբաժանումների միջեւ անմիջական շփումների հաստատման և իրականացման ուղղությամբ, որը ռազմական դիվանագետի անմիջական պարտականությունների մաս է կազմում»,-ասաց Բոժկոն։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել