Ultimate Fighting Championship (UFC) մրցաշարի կիսաթեթև և թեթև քաշային կարգում նախկին աշխարհի չեմպիոն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը (25 մարտ, 21 հաղթանակ, որից 18-ը՝ նոկաուտով) որոշել է ինքն իրեն «երես տալ» թանկարժեք խաղալիքով:
Instagram-ի իր էջում հայտնի մարտիկը, որի կարողությունը 2018-ի վերջի դրությամբ հեղինակավոր Forbes-ի կողմից գնահատվել է 130 միլիոն դոլար, տեսանյութ է տեղադրել, որտեղ բուկլետ է թերթում: Քոնորի հետևորդները տեղեկատվական թերթիկում կարող են տեսնել մոտ 4 միլիոն դոլար արժողությամբ Prestige 750 շքեղ զբոսանավը:
Բուկլետի տիտղոսաթերթում տեղադրված է Քոնորին պատկանող «Երազանքին հասնելը ոգեշնչում է ինձ» արտահայտությունը, իսկ վերջին էջում՝ իռլանդացի մարտիկի կուռք Մուհամեդ Ալիի մեջբերումը. «Նա, ով ռիսկի դիմելու համարձակություն չունի, կյանքում ոչնչի չի հասնի», ընդ որում՝ լեգենդար բռնցքամարտիկի անունը գրված է տառասխալով:
View this post on Instagram