Ամեն տարի մարդիկ տոննաներով թուղթ են թափում զուգարանի մեջ՝ չմտածելով, թե որքան է այն վնասում մեր մոլորակին: Ժամանակն է հրաժարվելու թղթից և ուշադրություն դարձնելու հիգիենայի այլընտրանքային մեթոդներին, գրում է գերմանացի լրագրող Լարա Թիդեն «Süddeutsche Zeitung»-ի հրապարակած հոդվածում:

Նրա խոսքերով՝ միայն Գերմանիայում յուրաքանչյուր ընտանիք տարեկան միջինը ծախսում է 93 գլանային զուգարանի թուղթ:Image result for toilet papaer

Միևնույն ժամանակ այս ապրանքի ժամանակակից պահանջները չափազանց բարձր են: Ընկերությունները հրաժարվում են արտադրության մեջ հին թուղթ օգտագործելուց և գնում են թարմ փայտ:

Հեղինակը նշում է, որ նման թափոններն էկոլոգիական մեծ խնդիրների են հանգեցնում, ուստի մարդիկ պետք է հոգ տանեն անտառի մասին և դիտարկեն հիգիենայի այլ տարբերակներ:

«Շատ աղքատ երկրներում մարդիկ օգտագործում են ջրի տարաներ, որոնք դրված են զուգարանակոնքի մոտ: Կարող եք դրանց մեջ մատները լվանալ»,- նշում է Թիդեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել