Tert.am-ը գրում է.

Ռուսաստանում միջգերատեսչական մակարդակով մշակվում է երկրի՝ Եվրոպայի խորհրդից հավանական դուրս բերման սցենարը, ինչի մասին տեղեկացրել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը:

Ավելի վաղ ԵԽ ղեկավարությունը հայտարարել էր, որ Մոսկվան կառույցին պարտք է 66 մլն եվրո ու պետք է վճարի այդ գումարը: Սակայն ՌԴ-ն պատասխանել է, որ քանի դեռ ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության նկատմամբ չեն չեղարկվել քաղաքական պատժամիջոցները, Ռուսաստանը որևէ վճարում չի անի:

«Եթե ՌԴ–ն դուրս գա ԵԽ-ից, հետևանքները շատ լուրջ կլինեն: Ներկայում այդ սցենարը մշակվում է  միջգերատեսչական մակարդակով»,-հայտարարել է Կոսաչյովը՝ ընդգծելով, որ ՌԴ իշխանությունները հետաքրքրված են գործող կոնվենցիաների շրջանակում ԵԽ-ի հետ հետագա համագործակցությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել