Panorama.am-ը գրում է.

«Կոնկրետ Բարձրագույն դատական խորհուրդն ընդհանրապես  բացառում է որևէ միջամտություն արդարադատությանը, և մենք մինչև հիմա բացարձակապես որևէ դատական գործով որևէ գործով նույնիսկ տեղեկատվական կոմունիկացիայի մեջ չենք մտնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատասխաբելով հարցին, թե վերջին շրջանում դատավորների նկատմամբ ճնշումների մասին քննարկումներ  եղան, ի՞նչ կարող եք ասել այդ մասին։ Նա վստահ է, որ  նման ձևով վերաբերմունք կա նաև քաղաքական իշխանության կողմից է։

«Բայց վերջին հաշվով, դատավորները նույնպես մարդիկ են, և նրանք, հնարավոր է, որոշակի սոցիալական ազդեցությունների դաշտում են գտնվում: Իրականության մեջ  դատավարի անկախությունը միայն այսպես կոչված հեռախոսային անկախությունը չէ: Կա՞ն այն բոլոր նախադրյալները, որոնց պարագայում դատավորը կարող է լիարժեք անկախ գործել: Այդ պարագաները բազմաթիվ են: Մենք առանձնացրել ենք մոտ 32 առաջնահերթություն, որոնց համակարգային լուծման պարագայում կարող ենք ստեղծել երաշխիքների այդ դաշտը»,- ասաց Գ. Հարությունյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել