Armenpress.am-ը գրում է.
Որոշակի առողջական սահմանափակումներ ունեցող անձանց համար, ովքեր պետք է պարտադիր ժամկետային ծառայության անցնեն, ՀՀ պաշտպանության նախարարությունը կփորձի 2019 թվականի ընթացքում ծառայության նոր ձևաչափ մշակել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով բանակից անհիմն առողջական խնդիրներով ազատվելու հարցին:
«Կառավարության որոշումներով կարգավորվել է բանակից անհիմն ազատվելու հարցը: Այժմ մենք ավելի շատ սահմանափակումներով զինծառայողներ ենք զորակոչում, բայց սա ևս խնդրահարույց է: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԶՈՒ-ում ծառայեն իրականում առողջ անձինք»,- նշեց Տոնոյանը:
Անդրադառնալով Զինված ուժերում առկա խնդիրներին՝ նախարարն ընդգծեց, որ իրենք բոլոր խնդիրները հաղթահարում են և անում առավելագույնը, որպեսզի Զինված ուժերի մարտունակությունը պահեն պատշաճ մակարդակում:
Ինչ վերաբերում է մարտական խնդիրները կատարելուն՝ նախարարն ընդգծեց, որ դա պետք է լինի, թե՛ զինվորների և, թե՛ իրենց ծնողների հպարտությունը:
Հայաստանի Հանրապետությունը հունվարի 258-ին նշում է Զինված ուժերի կազմավորման 27-ամյակը: