Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի համար Արցախի ստատուսի և անվտանգության հարցերը մնում են ամենագերակա խնդիրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 28-ին «Եռաբլուր» պանթեոնում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և հավելեց, որ սրա շուրջ են եղել ու մնալու իր և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի բանակցությունները: «Մենք ունենք մեր գերակայությունները ու չկա և չի եղել որևէ բան, որ դուք չիմանաք»,- նշեց Մնացականյանը:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության՝ նորից բանակցությունների կողմ դառնալու հարցին, Մնացականյանն ասաց, որ դա հետևողական աշխատանք է: «Սա նաև պրակտիկ կիրառական հարց է: Եթե հիմա նման բան միանգամից չի լինում, չի նշանակում, որ մոռացանք, անցանք: Սա մեզ համար շատ կոնկրետ պրակտիկ խնդիր է»,- շեշտեց նախարարը:

Խոսելով խաղաղության նախապատրաստելու հայտարարության մասին՝ Մնացականյանն ընդգծեց, որ զարմացած է հասարակությունում պարտվողականության տրամադրությամբ:

«Այն, ինչ ասված է մեր, մյուս կողմի և համանախագահների հաղորդագրությունների մեջ, շարունակական, հետևողական քաղաքականություն է: Մենք միշտ խոսել ենք այն մասին, որ անհրաժեշտ է խաղաղությանը նպաստող միջավայր, քանի որ անհնար է մի կողմից խաղաղության համար բանակցել, իսկ մյուս կողմից՝ թշնամության կամ առավել ևս մեծացնել էսկալացիոն լարվածությունը: Մենք որևէ կերպ չենք շեղվել այն հարցերից, ինչ ասել ենք: Մեր դիրքորոշման մեջ որևէ շեղում երբեք չի եղել, երբ մենք ընդգծել ենք այն սկզբունքները, որոնք վերաբերում են հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, խաղաղ բանակցություններին՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը: 

Հունվարի 16-ին Փարիզում անցկացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարԶոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովիհանդիպումը: Հանդիպումը կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիառաջարկով: Հունվարի 16-ին Ֆրանսիայում տեղի է ունեցել նաև Զոհրաբ Մնացականյանիհանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով՝ Ռուսաստան, ՍտեֆանՎիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր՝ ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետՀանդիպումների արդյունքներով համատեղ հայտարարություններում նշվել է հասարակություններին խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել