Հեշտ լեզու գտնելու ունակությունը բավականին հեշտացնում է կյանքը։ Դրա համար ամենևին էլ պետք չէ հոգեբան լինել։ Շփման մի շարք կանոններ կան, որոնք հարմար են բոլորի համար։

Բոլոր մարդիկ սիրում են խոսել իրենց մասին, օգտվեք դրանից։

Լսել սովորեք

Ուրիշին լսելն արվեստ է։ Թվում է, թե բարդ բան չկա։ Նստիր, լսիր և գլխով արա։ Իրականում լսել նշանակում է լարել լսողական օրգանները, միացնել ուշադրությունը և հասկանալ լսածի էությունը։ Իսկապես լսել իմացող մարդիկ շատ քիչ են։

Հարցեր տալ

Մարդիկ սիրում են կարծիք հայտնել, այսինքն՝ հարցերի պատասխանել։ Շատ մարդիկ նաև սիրում են պատասխանել իրենց վերաբերող հարցերին։

Լինել դրական

Միայն շատ հարազատ մարդիկ կարող են հասկանալ և աջակցել ձեզ վատ տրամադրության ժամանակ։ Անծանոթ մարդիկ գերադասում են չշփվել բացասական տրամադրված մարդկանց հետ։ Զարգացրեք լավատեսի կերպարը, և մարդիկ կձգտեն դեպի ձեզ։

Երկխոսություն

Անգամ եթե ի ծնե հռետոր եք, ում բոլորը լսում են, միևնույն է, մյուսներին նույնպես ներքաշեք խոսակցության մեջ։ Խոսքի ընթացքում դադարներ տվեք, որպեսզի լսողն էլ կարողանա բառ ասել։ Հարցեր տվեք։ Մի խոսքով՝ երկխոսություն սկսեք, անգամ եթե մենախոսությունն էլ է շատ լավ ստացվում։

Դիմել անունով

Զրուցակցի անունը կախարդական խոսք է, որը լավ իմաստով ազդեցություն է ունենում շփման վրա։ Զրուցակցին դիմեք անունով և մագնիսի նման նրան կքաշեք ձեր ուղղությամբ։ Ստիպեք՝ լսեն ձեզ, հավատան և ընդունեն ձեր խոսքը, քանի որ սեփական անունը լսելը նշանակում է զգալ սեփական կարևորությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել