Հավանաբարար շատերին է հետաքրքրում, թե գինու շշի հատակը հարթ լինելու փոխարեն ինչո՞ւ է փոսիկով։ Որտեղի՞ց է այդ սովորությունը սկիզբ առել և ի՞նչ նպատակ է հետապնդում։

Առաջին հարցի պատասխանը բավականին պարզ է։ Վաղ ժամանակներից գինու ընդունված տարածաշրջան է համարվում Ֆրանսիան։ Երկրի գինեգործները միշտ եղել են կանոն թելադրող և նորարար։ Առաջին անգամ փոսիկով շշերի մեջ գինի են լցրել հենց Ֆրանսիայում։

Ինչի՞ համար է ստեղծվել այսպիսի շիշը։ Այն ունի մի քանի պատճառ

Առաջին պատճառը տեղափոխության հարմարավետությունն է։ Գինի էին խմում հասարակության բոլոր շերտերը և բոլոր երկրներում։ Ոմանք նախընտրում էին «բուրգունդյան» գինի, իսկ ոմանք էլ՝ շամպայն։ Ֆրանսիան հայտնի էր իր գինիների բազմազանությամբ, որոնք հաջողությամբ արտահանում էր այլ երկրներ, հետևաբար տեղափոխության հարցը շատ լուրջ էր։ Ինչպես գիտեք, վաղ ժամանակներում ապրանքները հիմնականում տեղափոխում էին կառքերով։ Նրանք ստիպված էին լինում շատ կիլոմետրեր անցնել, և ճանապարհը ոչ միշտ էր հարթ լինում։

Այստեղից էլ առաջացել է անվտանգ դասավորելու և տեղափոխելու խնդիրը։ Ճանապարհն էլ նպաստեց այդ անվտանգ տեղափոխությանը․ շշերը դասավորում էին միմյանց շատ մոտ՝ խցանները հենելով շշերի փոսիկների մեջ։ Այս նորամուծությունից հետո շշերը բավականին անվտանգ էին տեղափոխվում։

Երկրորդ պատճառը նստվածքն է։ Գինեգործությա ժամանակակից մաքրման տեխնոլոգիաները դեռևս հասանելի չէին, սակայն գնորդներին դուր չէր գալիս այդ նստվածքը։ Այդ կերպ փչանում էր ապրանքի տեսքը։ Իսկ ահա նոր շշերի մեջ այն կուտակվում էր աննկատելի վայրում և չէր տարածվում ամբողջ շշի մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել