Բաղադրիչներ

  • շոկոլադ դառը - 400 գր
  • կակաոյի փոշի - 2 ճ/գ
  • ալյուր - 500 գր
  • փխրեցուցիչ - 1 ճ/գ
  • սոդա - 3/4 թ/գ
  • աղ - 1 պտղունց
  • կարագ - 250 գր
  • կեֆիր - 375 մլ
  • շաքարավազ - 300 գր
  • ձու - 5 հատ
  • սերուցք 30-35% յուղայնությամբ - 250 մլ

Պատրաստման եղանակ

Պատրաստում ենք կրեմը, որի համար անհրաժեշտ սերուցքը տաքացնում ենք, սակայն չենք հասցնում եռման աստիճանի, ապա ավելացնում ենք 200 գր մանր կտրատած շոկոլադն ու թողնում ենք կրակի վրա այնքան, մինչև հալվի։ Ստացված զանգվածը 1-2 ժամ թողնում ենք սառնարանում։
Ապա հալեցնում ենք 200 գր շոկոլադը, ավելացնում ենք կակաոյի փոշին ու խառնում ենք։ Պահպանում ենք ջերմությունը, քանի որ սառելու դեպքում շոկոլադը դժվարությամբ կխառնվի խմորին։
Կարագը հարում ենք շաքարավազի հետ այնքան, մինչև ստանանք միասեռ զանգված։ Ապա հատ-հատ ավելացնում ենք ձուն` յուրաքանչյուրից հետո լավ հարելով։
Ստացված զանգվածին ավելացնում ենք ալյուրը, սոդան, փխրեցուցիչն ու աղը և խառնում ենք։
տորթ-շախմատ-3
Ստացված խմորից առանձնացնում ենք 3 բաժակ ու ավելացնում ենք մեր պատրաստած շոկոլադը։
տորթ-շախմատ-4
Բաց և մուգ խմորաշերտերը թխում ենք առանձին-առանձին նախօրոք 175 աստիճան տաքացրած ջեռոցում 23 սմ տրամագծով ձևամանների մեջ։
տորթ-շախմատ-5
Պատրաստ լինելուց հետո խմորաշերտերը սառեցնում ենք, ապա դրանցից յուրաքանչյուրը բաժանում ենք երկու մասի, որից հետո փորձում ենք ստանալ օղակներ ափսեի ու դանակի օգնությամբ։
տորթ-շախմատ-6
Այնուհետև երրորդ օղակն ենք առանձնացնում։
տորթ-շախմատ-7
Նույն ձևով օղակների ենք բաժանում նաև բաց գույնի խմորաշերտը։
տորթ-շախմատ-8
Այժմ հավաքում ենք տորթը․ առաջին շերտի համար սկզբում դնում ենք բաց գույնի մեծ օղակը, ապա շոկոլադե միջին օղակը, իսկ մեջտեղում՝ բաց գույնի փոքր օղակը։ Նույն ձևով, բայց գունային հակառակ հերթականությամբ դասավորում ենք մյուս շերտերը՝ յուրաքանչյուր շերտը կրեմապատելով։
տորթ-շախմատ-9
Ֆորման հեռացնում ենք, ապա վերին շերտն ու կողային հատվածները պատում մնացած կրեմով։
տորթ-շախմատ-10
Տորթը կարելի է ձևավորել գունավոր կոնֆետներով և շոկոլադապատել ըստ ցանկության։
տորթ-շախմատ-11
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել