Heritage Foundation հետազոտական կենտրոնը հրապարակել է 2019 թվականի Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսը` Index of Economic Freedom, որի համաձայն Հայաստանը 180 երկրների շարքում զբացեղնում է 47-րդ տեղը և դասվում չափավոր ազատ տնտեսությամբ երկրների շարքին, առաջ անցնելով ԵՄ անդամ 8 երկրներից: 
Կարևոր է ընդգծել, որ այս տարվա զեկույցի հիմքում ընկած են 2017 թվականի երկրորդ կեսի և 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալները: 
Զեկույցի հեղինակները նշում են, որ նախորդ կառավարությունը ջանքեր էր գործադրում բարելավելու բիզնես միջավայրը հարկայաին բարեփոխումների միջոցով, նվազեցնելու կոռուպցիան մաքսային և հարկային վարչարարության մեջ և բարձրացնելու պետական գնումների թափանցիկությունը, սակայն Հայաստանի աշխարհագրական մեկուսացումը, արտահանման նեղ բազան և մենաշնորհները տնտեսությունը խոցելի են դարձնում հումքի համաշխարհային շուկաների վատթարացումների նկատմամբ:
Այնուամենայնիվ, համեստ դիվերսիֆիկացիան բերել էր զգալի տնտեսական աշխուժացմանը և տասնամյակի ընթացքում ուժեղ տնտեսական աճի շնորհիվ Հայաստանում կրճատվել էին աղքատությունն ու գործազրկությունը, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացը սահմանափակ էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել