Հունվարի 13-ին Իսպանիայի Մալագա քաղաքում հարյուր մետրանոց տեխնիկական ջրհորն ընկած երկամյա երեխան մահացած է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Pais-ը:

Խուլեն անունով տղան հունվարի 13-ին ծնողների հետ զբոսնելիս 25 սմ լայնությամբ տեխնիկական ջրհորն է ընկել, որը գործածում են ջուր փնտրելու համար:

Փրկարարական գործողությանը մասնակցել են շուրջ 300 փրկարարներ և քաղաքացիական գվարդիայի աշխատակիցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել