Panorama.am-ը գրում է.

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն աբսուրդ  է համարում, որ տնտեսական հեղափոխություն իրականացնելու մտադրության մասին անընդհատ հայտարարող իշխանությունը որոշել է օպտիմալացնել ու վերացնել գյուղատնտեսության նախարարությունը։

Նրա խոսքով, իրականում պետք էր ուժեղացնել հենց այդ նախարարությունը՝ դրանում ներառելով բնապահպանության, արդյունաբերության նախարարությունները, ջրային կոմիտեն։

«Կարծես թե մեր կառավարությունը գյուղատնտեսություն չի սիրում։ Նկատեմ, որ փոխվարչապետներից ոչ մեկ գյուղատնտես չէ։ Այսօր աշխարհը մտահոգված է պարենի անվտանգությամբ, իսկ մենք փակում ենք նախարարությունը, առանց այդ էլ դրսից ներմուծում ենք թե պտուղ-բանջարեղեն, թե սերմացու, թե կանթամթերք, թե մսամթերք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բերբերյանը։

Նա հիշեցնում է, որ 2014-ին Հայաստանը կարողացավ արտահանել 54 հազար տոննա կարտոֆիլ, իսկ այսօր ներկրում ենք, թեկուզ քիչ, բայց փաստ է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել