«Երեկ տեղեկություն ստացանք, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր աշխատասենյակում քաշքշել է Ուջանի գյուղապետ Նաիրի Կիրակոսյանին, ով փորձել է հակառակ­վել մարզպետին ու բացատրել, որ նրա հանձնարարականը կատարելն իրատե­սական չէ: 

Բանն այն է, որ իրենց և աշխատակազմերին պարգևատրելուց հե­տո մարզպետներն անցել են ամեն գնով բյուջեն փող լցնելու գործին: Նրանք հանձնարարել են համայնքապետերին՝ հավաքել գյուղացիների չվճարած պարտքերը, մինչև անգամ արտերկրից կանչել-բերել համագյուղացիներին, որ ժառանգության իրավունքով ճանաչեն հանգուցյալ հարազատների թողած սեփականությունը և վճարեն այստեղ թողած տների ու հողերի հար­կերը: Մեզ պատմեցին, որ այս թեմայով խոսելիս մարզպետն ու իր ենթական գրեթե ձեռնամարտի են բռնվել: 

Ուջանի ՀՅԴ-ական համայնքապետ Նաիրի Կիրակոսյանը չափազանցված համա­րեց ձեռնամարտի մասին լուրերը, սա­կայն չհերքեց, որ վիճել են. «Դե, ինքը պահանջում է ապառքը հավաքել, ես էլ ասում էի, որ էդքան էլ հեշտ չէ: Խոսքը հին հարկերի մասին է, որ մնացել ա ժողովրդից, դժվար ա հավաքելը: Ինքն ասում է՝ ամեն գնով հավաքեք:

Ես էլ ասում եմ դժվար ա, չի հավաքվում, ժա­ռանգության խնդիրներ կան, ժողովուրդը՝ մեկը Ֆրանսիա ա, մեկը՝ Հոլանդիա, մենք էլ իրավունք չունենք վերցնենք էդ գումարները, թող կառավարությունը որոշում հանի, որ մենք իրավունք ունե­նանք: Եթե չի հանում, ուրեմն էդ գումարը վաղը, մյուս օրը գնալու ա կորի, ոնց որ ասեն՝ կողքից գումար հավաքի, ըտենց ա դուրս գալիս: Չենք կարող ուզել, մինչև այդ մարդը չընդունի ժա­ռանգությունը: Մարզպետն էլ ասում է. գնացեք, ասեք՝ թող ընդունեն, համոզեք և այլն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել