Operativ.am-ը գրում է.

Ամերիկյան Նյու Յորք քաղաքում «Լա Գուարդիա» օդանավակայանի աշխատանքը կաթվածահար է եղել ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցման հետեւանքով՝ հայտնում է CBS News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով, «Լա Գուարդիա» օդանավակայն ուղեւորվող չվերթները կարող են մեկ օրով հետաձգվել։

Նշվում է, որ խնդիրները կապված են ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից Նյու Յորքի ավիադիսպետչերական կետում հիվանդության պատճառով արձակուրդը երկարաձգելու հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել