Aysor.am-ը գրում է.

Մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումը չի կարող արդյունավետ լինել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, նախորդ գումարման ԱԺ-ում մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը:

Նա ընդգծեց, որ ԱԺ-ում այդ ոլորտները մի հանձնաժողովի մեջ միավորելն այլ բան է, բայց նույն ձևաչափով նախարարություն ձևավորելը լիրիկական մոտեցում է, քանի որ գործադիրում մի կառույց իրավունք չունի զբաղված լինել մեկ այլ ոլորտով:

«Միգուցե իմ կարծիքը սուբյեկտիվ լինի, բայց խորապես համոզված եմ՝ սա չի կարող արդյունավետ լինել: Այստեղ լիրիկական, հարևանային խոսակցություններն ավելորդ են, պետք է նստեն երևույթից հասկացող մարդիկ, գնահատեն, քննարկեն: Տնտեսական համակարգի արդյունավետությունը խոշոր առումով պայմանավորված է նրանով, թե որքանով են դրանց լիազորություններն ու գործառույթները ճիշտ սահմանված: Ճիշտ սահմանելու դեպքում կապահովվի համապատասխան արդյունավետություն, իսկ հիմա մեխանիկորեն մի քանիսն իրար ենք միացնում, աշխատո՞ւմ են իրար հետ, թե՞ չեն աշխատում, դրանց ներքին կառույցների հնարավորությունները պահպանվո՞ւմ է, թե՞ ոչ, հարց է: Նման պարագայում սա լիրիկական մոտեցում է», -  ասաց Բոստանջյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել