Armenpress.am-ը գրում է.

Հունաստանի խորհրդարանը հավանություն Է տվել նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելու վերաբերյալ Սկոպիեի հետ Աթենքի համաձայնագրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են քվեարկության արդյունքները, որը հունվարի 25-ին երկրի գլխավոր օրենսդիր մարմնում կայացել Է եռօրյա բանավեճերի ավարտից հետո:

Համաձայնագրին հավանություն տալու օգտին քվեարկել Է 300-տեղանոց խորհրդարանի 153 պատգամավոր, 146-ը դեմ Է արտահայտվել, մեկը ձեռնպահ Է մնացել: Կանոնակարգի համաձայն, համաձայնագրի վավերացման համար բավարար կլիներ դահլիճում ներկա գտնվող պատգամավորների ձայների պարզ մեծամասնությունը:

Նախկին հարավսլավական հանրապետության նոր պաշտոնական անվանման մասին այսպես կոչված Պրեսպայի համաձայնագիրը 2018 թվականի հունիսի 17-ին Մակեդոնիայի եւ Հունաստանի արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրվել Է Պրեսպա լճի ափին, որով անցնում Է երկու երկրների միջեւ սահմանը: Այն, մասնավորապես, նախատեսում Է Մակեդոնիայի Հանրապետության վերանվանումը Հյուսիսային Մակեդոնայի Հանրապետություն: Երկու երկրների խորհրդարանականների կողմից համաձայնագրի վավերացումը Սկոպիեի համար ճանապարհ Է բացում դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել