Armenpress.am-ը գրում է.

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հունվարի 23-ին Քյոլն քաղաքում հանդիպում է ունեցել քաղաքային իշխանությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցությանը, երկուստեք կարևորել Գերմանիայի ամենախոշոր հայկական համայնքն ունեցող Քյոլն քաղաքի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, քննարկվել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում ԳԴՀ նախատեսվող պաշտոնական այցի շրջանակներում Քյոլն քաղաքում նրա հանդիպումների նախապատրաստական աշխատանքները:

Նույն օրը դեսպանը հանդիպում է ունեցել Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտոր պրոֆ. Շտեֆան Հերցիգի (Stefan Herzig) և բուհի ղեկավար կազմի հետ: Կողմերը մանրակրկիտ անդրադարձ են կատարել միջբուհական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև ՀՀ վարչապետի այցի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել