«Միսս Մոսկվա 2015» մրցույթի հաղթող Օքսանա Վոևոդինայի մամուլի քարտուղար Մարիա Շախովան հերքել է մոդելի և գահից հրաժարված Մալազիայի թագավոր Մուհամեդ V-ի ամուսնալուծության մասին հաղորդումները:

25-ամյա մոդելի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ նորապսակների ամուսնալուծության մասին տեղեկատվությունը հերթական «լցոնում» է:

Image result for Представитель

- Տեղեկատվությունը ճշտված չէ, հերթական անհեթեթություն է,- ասել է Շախովան:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին մոդելի և Մուհամմեդ V-ի, որը հարսանիքից հետո հայտարարել էր գահից հրաժարվելու մասին, ամուսնալուծության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել