Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Իտալիային պարտավորեցրել է 18.4 հազար եվրո փոխհատուցում վճարել ամերիկացի նախկին ուսանողուհի Ամանդա Նոքսին՝ սպանության համար անարդարացի դատապարտելու համար, հաղորդել է CNN հեռուստաալիքը:

Նոքսին ձերբակալել են 2007-ին Պերուջա քաղաքում բնակարանի իր հարևանուհուն՝ Մերեդիտ Կերչերին սպանելու կասկածանքով: Եվրոպական դատարանը վճռել է, որ Նոքսի իրավունքները խախտվել են ձերբակալությունից արդեն մի քանի ժամ անց, երբ նրան փաստաբան և թարգմանիչ չեն տրամադրել:

2009-ին Նոքսը և իր ընկերը՝ Ռաֆայել Սոլեչիտոին դատապարտվել են բռնաբարության և սպանության մեղադրանքով, համապատասխանաբար 26 և 25 տարվա ազատազրկման: Մեկ տարի անց գործի վերանայման ընթացքում նրանց հնարավորություն են տվել բողոքարկելու դառավճիռը: 2013-ին Նոքսը դիմել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ սպանության մեղադրանքը վիճարկելու նպատակով:

Արդյունքում 2015-ին Նոքսի և Սոլեչիտոյի վրայից հանվել է սպանության մեղադրանքը քննության ներկայացրած ապացույցների անբավարարության պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ նախկին ուսանողու իրավունքները խախտվել են անմարդկային վերաբերմունքի արգելման և արդար դատաքննության իրավունքի մասին հոդվածի համաձայն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել