ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական, քաղաքական խորհրդատու Ռոջեր Սթոունը ձերբակալվել է «ռուսական գործով», ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, հաղորդում է Associated Press-ը, վկայակոչելով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գրասենյակը:

Ըստ տեղեկատվության՝ Սթոունը մեղադրվում է նաև կեղծ վկայություն տալու քննիչների վրա ճնշում գործադրելու և արդարադատությանը խոչընդոտելու մեջ: Reuters-ը պարզաբանում է, որ Սթոունին մեղադրանք է առաջադրվել, ընդհանուր առմամբ յոթ դրվագներով:

Ինչպես նշվել է, Թրամփի նախկին խորհրդականը երկար ժամանակ գտնվել է Մյուլերի տեսադաշտում, սակայն նրան մեղադրանք չի առաջադրվել: Հունվարի 25-ին, Սթոունը կկանգնի դատարանի առջև:

Մյուլերը զբաղվում է 2016թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի «միջամտության» հետաքննությամբ: Մոսկվան հերքել է մեղադրանքները՝ փորձելով ազդել ԱՄՆ ընտրարշավի արդյունքների վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անկախ փորձագետները Թրամփի շրջապատի և ռուսների միջև հաղորդակցման ավելի քան 100 դեպք են գրանցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել