Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Մոսկվայում է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին ՀՀ վարչապետը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում հանդես կգա ելույթով: «2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից անցնում է Հայաստանին, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսք կունենա»,- ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:

ՀՀ վարչապետի ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 12:00-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել