«Մինչ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը զբաղված են օրենսդրական նախաձեռնություններ մշակելով և դրանք ներկայացնելով, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն ակտիվորեն խմբակցության նիստեր է գումարում: 

Երեկ ևս խորհրդարանում տեղի է ունեցել խմբակցության հերթական երկուժամանոց նիստը, որի ժամանակ հիմնականում քննարկվել են հանձնաժողովների, միջազգային խորհրդարանական պատվիրակությունների կազմերի հետ կապված հարցեր: 

Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջնականապես հաստատվել են, թե իրենց անդամներից ով որ հանձնաժողովի կազմում կլինի, ով կլինի փոխնախագահ և որ միջազգային պատվիրակությունում ներկայացված կլինեն: 

Դրանից հետո էլ արդեն ԱԺ խորհրդի նիստում վերջնականապես հաստատվել է «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում» (Եվրանեսթ) պատվիրակության կազմը: 

Մասնավորապես, պատվիրակությունը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Մխիթար Հայրապետյանը, պատվիրակության կազմում կլինեն Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը, Գայանե Աբրահամյանը, Վահե Էնֆիաջյանը, Նորա Առուստամյանը, Տարոն Սիմոնյանը:

Ընդ որում, կազմը հաստատվել է 10 կողմ, 4 դեմ ձայներով, իսկ  «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի» առաջին նիստն էլ տեղի կունենա հունվարի 28-29-ին, ասել է թե` ևս մեկ միջխորհրդարանական պատվիրակության լուրջ փորձություն է սպասվում դրսում՝ դիվանագիտական ճակատում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել