Համացանցում առաջին անգամ հրապարակվել են ռուսական «Սուխույ» ընկերության հարվածային անօդաչուի լուսանկարները, որը ստեղծվել է «Օխոտնիկ» նախագծի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, անօդաչուի լուսանկարները հրապարակվել է «Ստելս» տեխնոլոգիաների ֆորումում: Անօդաչուի հատկանիշները դեռևս հայտնի չեն: Առկա տվյալների համաձայն՝ սարքավորման զանգվածը կազմում է 20 տոննա, ինչն այն դարձնում է ամենածանրը ներկայում մշակվող անօդաչուների շարքում:

Աղբյուրը հիշեցնում է, որ տարեսկզբին հայտնի էր դարձել, որ Ուկրաինան ձեռք է բերել թուրքական Bayraktar TB2 մարտական անօդաչուները: Գործարքը, որը ներառում է 6 հարվածային անօդաչուի, 200 կառավարելի հրթիռի և կառավարման երկու կայանի գնում, գնահատվել է 69 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել