Դարչինն առաջին հերթին հայտնի է որպես ամենահայտնի համեմունքներից մեկը: Հնում ինչ-որ մի ժամանակ այն հասանելի էր միայն թագավորներին ու կայսրերին, բայց այսօր այն կգտնվի ցանկացած տնային տնտեսուհու զինանոցում: Դարչինն օգտագործում են թխվածքներ, աղանդեր ու շոկոլադ պատրաստելիս, ավելացնում են սուրճի մեջ, հաճախ դարչինի ձողիկները պահում են պահարանում պարզապես հոտի համար: Իսկ ինչ վերաբերում է դարչինի օգտակար հատկություններին, դրանք բազմաթիվ են։

Մենք այսօր կխոսենք, թե ինչպես դարչինի օգնությամբ նվազեցնենք շաքարի մակարդակն արյան մեջ։

Տնային հզոր դեղամիջոց, որը կօգնի կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Այն պատրաստելու համար անհրաժեշտ է՝

Բաղադրամասեր

4 դարչինի փայտիկ,
50 գ մեխակ,
1 լիտր ջուր

Պատրաստման եղանակը

Խառնեք բոլոր բաղադրիչները և պահեք այն սառնարանում 5 օր, որպեսզի լավ խառնվեն: Խմել 100 մլ դատարկ ստամոքսին ամեն առավոտ: Երբ ավարտեք այս չափաքանակը, կրկնեք այս մեթոդը ևս մեկ անգամ, այնուհետև 15-օրյա ընդմիջում արեք: Սա չափազանց հզոր դեղամիջոց է, որը ոչ միայն կնվազեցնի արյան մեջ շաքարի մակարդակը և տրիգլիցերիդները, այլև կլավացնի ընդհանուր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել