Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արթուր Ղազարյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 51 XR 100 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակին և առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել քարերի վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։

Բախման արդյունքում գազախողովակը կոտրվել է և սկսվել է ուժեղ գազի արտահոսք։ Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, ովքեր նշված հատվածում դադարեցրել են գազամատակարարումը, մինչև վերանորոգեն վթարված խողովակը։

Գյուղը ժամանակավորապես գազազրկված է։ Այս պահին ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Ալիկ Հակոբյանն ու տեսուչ Արթուր Հակոբյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չկայանեն ավտոմեքենաները։ Օպերատիվորեն ժամանել է նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է, և դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել