«Մեր տեղեկություններով՝ Եվրո­պական Միությունը պատ­րաստվում է կառավարությանը կից բարձրաստիճան խորհրդա­տուների խորհուրդ ստեղծել՝ եվրոպական առաջատար մասնագետ­ներից:

«Ըստ ամենայնի՝ ԵՄ-ն մտավախություն ունի, որ այսպես շարունակվելու դեպքում ՀՀ իշխանությունները ֆիասկո կգրանցեն ԵՄ-Հայաստան համաձայնագրի ժամանակին կյանքի կոչե­լու հարցում, որովհետև կոմպետենցիայի պակաս ունեն, և ջուրը կլցվի ողջ աշխատանքը՝ բարեփո­խումների ընթացքի, նախատեսված պայմանավորվածությունների, ստանձնած պարտավորությունների մասով»,- ասաց կառավարության մեր աղբյուրը: 

Իսկ գուցե իշխանությունը մտածված է դանդաղեցնում այդ ընթացքը, որովհետև շատ հարցերի հետ կապված՝ անհանգստություններ ունեն Ռուսաստանից: «Չեմ բացառում, դա էլ կա, այնուհանդերձ, կարծում եմ՝ կառավարությունը վերջնական համաձայնություն հաստատ կտա, և խորհուրդը կգործի:

Ի դեպ, Տիգրան Սարգսյանի կառավարությանը կից նույնպես համանման փորձագետների խումբ էր գործում, բայց ոչ այսքան ներկայացուցչական, նրանք նախապատրաս­տում էին ասոցացման համաձայնագիրը, սակայն երբ չստորագրվեց, թողեցին-գնացին: Այս խորհր­դի պլանկան շատ բարձր է»,- ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել