Operariv.am-ը գրում է․

Բիզնեսմեն Գրիգոր Գևորգյանը 20 տարի առաջ ողնաշարի ուժեղ վնասվածք է ստացել և դարձել I կարգի հաշմանդամ, բայց դա նրան չի խանգարում ակտիվ կյանք վարել և շատ ճանապարհորդել։

Մանկուց Գրիգորը հոր հետ շատ էր շրջում աշխարհով մեկ, և երբ հաշմանդամություն ստացավ, դա նրա համար ծանր փորձություն էր, քանի որ սահմանափակում էր տեղաշարժվելու հնարավորությունը՝ հայտնում է «Родной город.ру»-ն։

«Ես հայ եմ, ինձ միշտ ձգել են լեռները,-պատմում է 48-ամյա Գրիգորը,- իսկ Վոլգոգրադում այդ իմաստով խնդիր կա։ Ինչը ինձ ստիպեց ծա՞ռ բարձրանալ»։ Տղամարդն ընկել է ծառից և հայտնվել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ նրան ասել են, որ առաջիկա տարիներին քայլել չի կարող։ «Այդ ժամանակ ես հասկացա, թե ինչ լավ է, որ ես հարազատներ ունեմ, մտերիմ ընկերներ ունեմ։ Նրանց աջակցությունը շատ օգնեց»,- պատմում է Գրիգորը։

Հենց այն ժամանակ նա հիշել է 1988թ․ Հայաստանի երկրաշարժը, չէ՞ որ ողջ մանկությունը Լենինականում (Գյումրի) է անցկացրել և գիտեր այնտեղի ամեն մի անկյունը, մարդկանց։ Նա Լենինական էր եկել ողբերգությունից հինգ օր անց և տեսել էր դագաղներ, ավերակներ և փլուզումներ այնտեղ, որտեղ մի ժամանակ ծաղկող փողոցներ և հարմարավետ տներ էին։ «Ես հանկարծ հասկացա, որ իմ անձնական խնդիրը մանր ավազահատիկ է նրա համեմատությամբ, ինչ պատահեց իմ հարազատ քաղաքում։ Դա օգնեց ինձ գիտակցել, որ պետք է շարունակել ապրել եւ դադարել մեղավորներ փնտրել ինձ հետ պատահածում»,- պատմում է Գեւորգյանը։

Ողնաշարի վնասվածքից երկու տարի անց Գրիգորը առաջին անգամ աստճաններով իջել է բակ եւ դուրս եկել փողոց։ Մինչ այդ նա գումար էր աշխատում ինտերնետում կայքեր ստեղծելով։ «2007թ․ իմ գործունեությունը նկատեցին Ամերիկայում եւ հրավիրեցին, դա անհավանական ուղեւորություն էր»։

Դրանից հետո Գրիգորը վարորդական իրավունք է ստացել եւ նստել ղեկին ու սկսել ամեն ինչին ավելի թեթեւ նայել։ Իսկ վերջերս նա վերադարձել է Իտալիայից եւ ծրագրում է այժմ մեկնել Իսպանիա եւ Ֆրանսիա։ «Ես վերադարձա այն վիճակին, երբ երկու ամսից ավելի չեմ կարող տանը նստել, եւ դա ինձ դուր է գալիս։ Կյանքն այնքան բազմակողմ է, ինչու այն օգտագործել ինքնախարազանման համար, ավելի լավ է ինչ-որ գործունեությամբ զբաղվել, ինչ-որ բան սովորել»,- ժպտում է Գրիգորը։

Վոլգոգրադցին նաեւ վստահ է, որ աշխարհում շատ բարի եւ բարեհամբույր մարդիկ կան։ Ասում է՝ դա հասկացել է երկրաշարժից հետո, երբ տեսել է, թե ինչպես են բոլորը օգնության գալիս՝ անկախ ազգությունից եւ կրոնից։ Որովհետեւ բարությունը սահմաններ չունի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել